Լոնդոնում վառվում է «Բեյթ ալ-Ֆութուհ» մզկիթը` ամենամեծ մուսուլմանական սրբավայրերից մեկը Եվրոպայում: Մորդեն թաղամասում գտնվող մզկիթի հրդեհը 70 հրշեջներ փորձում են մարել, կրակը սկսել է տարածվել կից տեղանքի վրա: Զոհերի ու տուժածների մասին դեռ տեղեկություններ չկան: Անգամ շատ հեռվից նկատելի է թանձր ծխի սյունը: Լոնդոնում փակել են Լոնդոն-ռոուդ ճանապարհը, որտեղ գտնվում է վառվող մզկիթը: